

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Այն անցկացրել է Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքը: Սեմինարների նպատակն էր նպաստել ինքնությունների և հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) և ազատություն:
Մարտի 27-ին Ստանբուլում, իսկ մարտի 30-ին Երևանում անցկացվեցին համատեղ ներկայացումներ` Հայաստանից և Թուրքիայից ընդգրկված դերասանների մասնակցությամբ: Ներկայումս, երկու խմբերը աշխատում են 2015թ.-ի ապրիլ ամսին իրենց քաղաքներում խաղալ 4 ներկայացում նշված պիեսի հիման վրա:
Մասնագիտական սեմինարները և ներկայացումները հանդիսանում են «Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև» ծրագրի մաս, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» ՀԿ-ն (Հայաստան) համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի հետ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը տեղի կունենա ապրիլի 3-ին, 4-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին
ՆորարարՓորձառականԱրվեստիԿենտրոնում /ՆՓԱԿ/ (Փ. Բուզանդի փող., 1/3 շենք):
Մուտքն ազատ է:
Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ Ֆորում Թատրոն՝ +374 93 760 765
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |