

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Վարժանքների, քննարկումների եւ պատմությունների փոխանակման միջոցով երիտասարդները կամփոփեն իրենց աշխատանքները՝ հիմք ընդունելով Բերտոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» պիեսը: Աշխատանքների նպատակն է նպաստել ինքնությունների եւ հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) եւ ազատություն:
Մասնագիտական սեմինարները եւ ներկայացումները հանդիսանում են «Միջմշակութային կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների միջեւ» ծրագրի մաս, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը, որին մասնակցում են ծրագրի երկու կողմերի դերասաններ (Հայաստան, Թուրքիա) տեղի կունենա մարտի 30, ժամը 18:30-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում (Բողրամյան պող. 40, Երեւան):
Մուտքն ազատ է:
Ամրագրման եւ հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ Ֆորում Թատրոն՝ +374 93 760 765
Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |