Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Startup Turkey-ին հյուրընկալվեցին մասնակիցներ Հայաստանից
06.03.2015
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Փետրվարի 27-ին և 28-ին Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) պատվիրակությունը մասնակցեց Անթալիայում կայացած Startup Turkey  հեղինակավոր միջոցառմանը:

 

Startup Turkey-ն միավորում է տարածաշրջանի առաջատար ձեռներեցների, ներդրողների, տեխնոպարկերի ներկայացուցիչների, աքսելերատորների, ՏՀՏ կազմակերպությունների և կրթական հաստատությունների: Այս ինքնատիպ ձևաչափը մեկ հարկի տակ հանդիպելու հնարավորություն է ընձեռում ավելի քան 700 մասնակցի, ինչի շնորհիվ  հայկական պատվիրակությանը տարածաշրջանի ՏՀՏ լիդերների, ներդրողների և սկսնակ ձեռներեցների հետ կարևոր գործնական հարաբերություններ հաստատելու առիթ ընձեռվեց: 

 

Startup Turkey-ն հյուրընկալում է համաշխարհային կարևորության բանախոսների՝ առաջատար ինտերնետային ընկերությունների տնօրեններ, ամենահետաքրքրական սթարթափների հիմնադիրներ, վենչուրային ներդրողներ ողջ աշխարհից:

 

Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները լսեցին միջազգային հեղինակավոր խոսնակների ելույթներ, ինչպես նաև ներկա եղան լավագույն ստարթափների փիթչերին: Հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց նաև մրցանակների հանձնման և փակման արարողությանը: Միջոցառման ամբողջ ընթացքում հայաստանյան ձեռներեցները հնարավորություն ունեցան հանդիպելու ՏՀՏ էկոհամակարգի ճանաչված ներկայացուցիչների ինչպես Թուրքիայից, այնպես էլ այլ երկրներից:

 

Հայաստանյան պատվիրակությունը մեկնել էր  Թուրքիա՝ մասնակցելու  «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի երկրորդ փուլին, որը կազմակերպվել է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր