

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումըհայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 ԵՎՐՈ, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 ԵՎՐՈ դրամաշնորհներ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին:
Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, երբ առաջարկվող ծրագիրը նպաստում է Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չեն օգտագործվում շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.
Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:
Մինչև 2014 թվականիհունիսի 2-ը ներկայացված առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հունիսի ընթացքում: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. հուլիսին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):
Մինչև 2014 թվականիսեպտեմբերի 15-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հոկտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերենլեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.
- Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով
- Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected].
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]
Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհներիդիմումներներկայացնելուուղեցույցին:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ`[email protected]):
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, [email protected]):
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև տեղեկատվական հոսքի և լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական խմբերի և տարբեր հաստատությունների միջև աշխատանքներին:
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։
Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 20,000 եվրո դրամաշնորհներ` շուրջ 5-ից 15 անհատների և կազմակերպությունների:
Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման և պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Պետական և քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.
Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:
Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից և 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից։
Դրամաշնորհների մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2016թ.-ի օգոստոսի 1-ն է: Մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2016թ. սեպտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2016թ. հոկտեմբերին և ավարտվել մինչև 2017թ. հունիսի 30-ը:
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.
- Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով
- Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]:
Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին :
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Արտակ Այունցին, հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 118), էլ.փոստ` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Նազլը Թյուրքերին, հեռ. +90 212 240 33 61, էլ. փոստ` [email protected]:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է`
- Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում,
- Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կարճաժամկետ օժանդակության շրջանակներում:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև տեղեկատվական հոսքի և լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական խմբերի և տարբեր հաստատությունների միջև աշխատանքներին:
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։
Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 20,000 եվրոարժողության դրամաշնորհներ` 4-ից 8 անհատների կամ կազմակերպությունների:
Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման և պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն:
Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ։ Եվրոպական միության և Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները որպես դիտորդ կներգրավվեն Գնահատող հանձնաժողովի աշխատանքներում։ Պետական և քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.
Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:
Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից և 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից։
Դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը հայտարարվեց 2016 թ․ հուլիսին, որի արդյունքում ստացվել է 47 առաջարկ՝ 31-ը Հայաստանից և 16-ը Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 9 առաջարկ՝ 6-ը Հայաստանից և 3-ը Թուրքիայից։
Դրամաշնորհների մրցույթին ներկայիս փուլին մասնակցելու վերջնաժամկետը 2017թ.-ի դեկտեմբերի 18-ն է: Մինչև նշված վերջնաժամկետը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2018թ. հունվարին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2018թ. փետրվարին և ավարտվել մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը:
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]:
Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին :
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Լուսինե Ավագյանին, հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 118), էլ.փոստ` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Չագդաշ Օզբականին, հեռ․՝ +90 212 240 33 61 (ներքին համար՝ 227), էլ. փոստ` [email protected]:
Համառոտ նկարագրություն
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։
Ծրագիրը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել բազմակողմանի քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ծրագրի հատուկ նպատակները երկու մասից են բաղկացած, դրանք են՝
- ընդլայնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների կարգավորման աջակիցների շարքերը հիմնվելով երկարաժամկետ գործընկերների հետ համագործակցության շարունակականության և նոր դերակատարների ներգրավման վրա:
- ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։
Ծրագրի կարևորագույն հիմնաքարերից է ներառականությունը, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այդ նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարներ` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:
Ինչպես «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի նախորդ փուլերի շրջանակներում, կոնսորցիումը պատրաստ է հաշվի առնել և աջակցել ծրագրերի, որոնք ուղղված են տարատեսակ թեմաներով երկխոսություն ստեղծելուն։ Սակայն, այս փուլի շրջանակներում կոնսորցիումն որոշակի առավելություն կտա այն ծրագրերին, որոնք նպատակ ունեն՝
- Խթանել Հայաստան-Թուրքիա տնտեսական և բիզնես համագործակցության հնարավորությունները։
- Հաստատել/խթանել համագործակցությունն այն կազմակերպությունների և փորձագետների/անհատների միջև, որոնք ներկայացնում են խոցելի կարգավիճակում ապրող կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև հասարակության մեջ նման խմբերի իրավունքներն են խթանում։
- Խթանել Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ բնապահպանության և կլիմայի փոփոխությանն վերաբերող հարցերում։
- Խթանել համագործակցությունը կրթական հարցերով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների միջև, ներառյալ համալսարանները, կրթական կենտրոնները և think tank-երը։
- Ուսումնասիրել այս երկու երկրների ներսում և միջև տեղի ունեցող շարժունակության և միգրացիայի խնդիրները և/կամ դիսկուրսները։
Սակայն, այն գաղափարները, որոնք վերը նշված ուղղությունների շրջանակներից կամ գործունեության ոլորտներից դուրս են գտնվում, նույնպես հաշվի կառնվեն և կգնահատվեն ըստ կոնսորցիումի և այլ շահառուների կողմից առաջարկած չափանիշների։
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 180,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 10,000-ից մինչև 25,000 եվրո արժողության դրամաշնորհներ` 8-ից 12 անհատների կամ կազմակերպությունների:
Դրամաշնորհային ծրագիրը կարող է ֆինանսապես աջակցել ներկայացրած առաջարկություններին առանց համաֆինանսավորման պահանջի։ Սակայն, դրամաշնորհային ծրագիրը կարող է նաև համաֆինանսավորել նախագծեր, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են, կամ ծրագրեր, որոնք շուտով սկսվելու են Եվրոպական միությունից զատ այլ դոնորների հովանավորությամբ։ Այն դեպքում, եթե առաջարկությունը պահանջում է համաֆինանսավորում մի ծրագրի համար, որը դեռևս չի սկսվել, համաֆինանսավորումը հնարավոր կլինի եթե․
- մյուս հաստատված կամ սպասվող ֆինանսավորումը դիմումում նշված է,
- դրամաշնորհային ծրագրից հայցվող ֆինանսավորումը հստակորեն նշված է և հիմնավորված,
- ԵՄ-ի և կոնսորցիումի տեսանելիությունն ապահովված է։
Համապատասխանություն
- Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող նախագիծը նպաստի ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն:
- Պետական/հանրային գործակալությունները և քաղաքական սուբյեկտները չեն կարող դիմել։
- Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձ (օրինակ՝ ծրագրի ղեկավար, համակարգող, հաշվապահ և այլն), փորձագետների համար հոնորար (տեղական և միջազգային), հաղորդակցության ծախսեր (հեռախոս,ինտերնետ և այլն), ճանապարահորդական ծախսեր (տրանսպորտ, կացություն, սնունդ, ճանապարհորդական ապահովագրություն), սահմանափակ քանակության սարքավորումների գնում, ծրագրային և գրենական պիտույքներ, որոնք անհրաժեշտ են ծրագիրն իրականացնելու համար, հարցման/հետազոտության և տպագրման ծախսեր, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանություների սարքավորումների վարձույթ և այլ ծախսեր, որոնք կապված են նախագծի իրականացման հետ։ Եթե դրամաշնորհային նախագծի շահառուն Թուրքիայում կամ Հայաստանում գրանցված կազմակերպություն է՝ նրան կտրվի ԱԱՀ-ից ազատման վկայական։
- Առաջարկվող ծրագրի գործողությունները պետք է տեղի ունենան կամ Հայաստանում կամ Թուրքիայում, կամ երկու երկրներում։ Եթե լրացուցիչ/տարբեր վայրեր առաջարկվեն, դիմորդները պետք է բացատրեն դրա կարիքը դիմումում։
Ժամանակացույց
Հայաստանում գտնվող դիմորդները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան): Թուրքիայում գտնվող դիմորդները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)։ Դիմումների լեզուն անգլերենն է։ Դրամաշնորհային դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 30, 2020։Դիմորդները կոնսորցիումից արձագանք կստանան 2020-ի ապրիլ ամսվա ընթացքում։ Ծրագրերը կարող են սկսվել 2020-ի մայիսին և ավարտվել մինչև 2021-ի ապրիլի 30-ը։
Ընտրության չափանիշները և գործընթացը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան), որը 20 տարվա ծրագրերի կառավարման և դրամաշնորհների տրամադրման փորձ ունի, կկրի ենթադրամաշնորհային ծրագրի կառավարման պատասխանատվությունը։ Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ) (Թուրքիա) Թուրքիայում կլինի ենթադրամաշնորհային ծրագրի կառավարման առանցքային կոնտակտային կազմակերպությունը։ ԵՀՀ-ն՝ Հայաստանից և ՀԴՀ-ն՝ Թուրքիայից կհավաքագրեն նախագծային առաջարկները:
Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ։ Եվրոպական միության ներկայացուցիչները որպես դիտորդ կներգրավվեն Գնահատող հանձնաժողովի աշխատանքներում։ Դիմումների նախնական ուսումնասիրությունը վերաբերում է տեխնիկական չափանիշներին, որը կներառի ծրագրային առաջարկության լեզուն, դիմորդի ծրագրին դիմելու չափանիշների համապատասխանությունը, ծրագրի տևողությունը, վայրը և պահանջված ֆինանսավորման ծավալը։
Տեխնիկական չափանիշների համապատասխանության գնահատումից հետո, ընտրված դիմումները, հետագայում կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից։
Դիմումներն ուսումնասիրելիս, Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.
Դիմումների ուսումնասիրության ընթացքում, Գնահատման հանձնաժողովը կարող է կապ հաստատել դիմորդի հետ՝ հավելյալ տեղեկության և/կամ պարզաբանման համար։
Միայն այն դիմումները, որոնք Գնահատման հանձնաժողովի բոլոր ութ անդամներից կստանան միաձայն աջակցություն, կառաջարկվեն ֆինանսավորման համար։ Եթե հանձնաժողովը որևէ դիմումի վերաբերյալ անկարող է վերջնական որոշում կայացնել, հանձնաժողովը վերջնական որոշում ընդունելու նպատակով կարող է դիմորդից պահանջել, որպեսզի նա գործողությունների պլանում կամ բյուջեում փոփոխություններ կատարի։ Այս դեպքում, դիմորդին կտրվի տրամաբանական ժամկետ (մինչև երկու շաբաթ) դիմումը վերանայելու համար, որից հետո գնահատման հանձնաժողովը նորից կդիտարկի վերանայված դիմումը:
Դրամաշնորհի շնորհում
Դրամաշնորհի շնորհման մասին ծանուցում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում ենթադրամաշնորհառու կազմակերպություններն և/կամ անհատները կհրավիրվեն մասնակցելու Դրամաշնորհների կառավարման (ԴԿ) սեմինարին: ՀՀ-ում գտնվող դրամաշնորհառուների համար ԴԿ սեմինարը կանցկացվի ԵՀՀ-ում, իսկ Թուրքիայում գտնվող դրամաշնորհառուների համար՝ ՀԴՀ-ում՝ ԵՀՀ-ի Դրամաշնորհային ղեկավարի անմիջական մասնակցությամբ: Հայաստանի և Թուրքիայի դրամաշնորհառուների Հայաստանում/Թուրքիայում գտնվող գործընկերներին նույնպես կառաջարկվի իրենց երկրներում մասնակցել ԴԿ սեմինարներին` ծանոթանալու այն հիմնական կանոններին և ընթացակարգերին, որոնք ԵՀՀ-ն կկիրառի` իրենց նախագծերի ֆինանսական և ծրագրային պատշաճ կառավարումն ապահովելու համար:
ԴԿ սեմինարի ավարտից հետո յուրաքանչյուր ենթադրամաշնորհառու ԵՀՀ-ի հետ կստորագրի Դրամաշնորհային պայմանագիր:
Հրապարակայնություն
Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը:
Ընդհանուր առմամբ, ենթադրամաշնորհառուները կպարտավորվեն հետևել ԵՄ մակնշման և բրենդինգի ընթացակարգերին, որոնք ներկայացվում են ԵՄ կապի և տեսանելիության ձեռնարկում: Դեպքերի մեծ մասում (բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան չի պահանջվել և հաստատվել Կոնսորցիումի և ԵՄ-ի կողմից), ենթադրամաշնորհառուները պետք է նշեն, որ իրենց ծրագրերը իրականացվում են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, և որ դրանք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:
Ենթադրամաշնորհառուները ներառվելու են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի Կոնսորցիումի կոնտակտային բազայում՝ ծրագրի վերաբերյալ նորություններ, Կոնսորցիումի միջոցառումների հրավերներ և այլ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:
Այլ նկատառումներ
Կոնսորցիումն իրավունք ունի պահանջելու, որ ենթադրամաշնորհառուն իր նախագծի բյուջեում ներառի դրամաշնորհային միջոցների աուդիտը. այնուամենայնիվ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն (ներառյալ աուդիտի ծախսը) չի կարող գերազանցել 25,000 եվրոն:
Եթե Կոնսորցիումը չստանա բավարար քանակով որակյալ դիմումներ մինչև հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2020 թ. մարտի 30-ը, Կոնսորցիումը իրավունք է վերապահում մնացած ֆինանսական միջոցները վերաբաշխել դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում հաստատված նախագծերին, որոնք լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն կամ ունեն պոտենցիալ` ընդլայնելու կամ շարունակելու իրենց գործունեությունը: Եթե այս տարբերակը հնարավոր չլինի, Կոնսորցիումը իրավունք ունի Եվրամիության համաձայնությամբ վերաբաշխել մնացած ֆինանսական միջոցները` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի այլ բաղադրիչներին:
Հայտադիմումների ներկայացման կարգը
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.
- Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)
- Նախահաշիվ (ծրագրի բյուջե)
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար):
Եթե դիմումատուն իրավաբանական անձ է, դիմումի փաթեթը պետք է ներառի դիմումի ձևի, բյուջեի և դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկի սկանավորված (PDF) պատճենները, որոնք բոլորը պետք է հաստատված լինեն հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և տվյալ կազմակերպության կնիքով: Եթե դիմումատուն անհատ է, դիմումի փաթեթը պետք է ներառի դիմումի ձևի և բյուջեի սկանավորված (PDF) պատճենները՝ երկուսն էլ հայտատու անհատի ստորագրությամբ: ԵՀՀ-ն և ՀԴՀ-ն երաշխավորում են ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության գաղտնիությունը:
Հայաստանում գործող կազմակերպությունները և անհատները դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները և անհատները դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա) ` [email protected]:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Անի Թովմասյանին, հեռ. ` +374 10 25 15 75 (ներքին համար` 118) կամ +374 95 25 15 76, էլ.փոստ` [email protected]։
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Չաղդաշ Օզբականին, հեռ․՝ +90 212 240 33 61 (ներքին համար՝ 227), էլ. փոստ` [email protected]:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |