Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. աշխատաժողով Ստամբուլում
10.04.2017
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
Ապրիլի 10-12-ին, 2017թ. «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ»-ի շրջանակներում Անադոլու Քյուլթուրը Ստամբուլում կանցկացնի աշխատաժողով՝ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից 10 կինոգործչի մասնակցությամբ:

Աշխատաժողովը տեղի կունենա Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնին զուգընթաց: ՀԹԿՊ-ն, հիմնադրվելով 2008թ.-ին, դարձավ առաջին մշակութային կամուրջը երկու երկրների միջև և այժմ էլ շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից կինոգործիչներին օժանդակելու միջոցով խթանել երկու երկրների միջև սերտ համագործակցությունն ու կապերը: Մինչ օրս ՀԹԿՊ-ն աջակցել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող 18 ֆիլմի ստեղծմանը, որոնցից 11-ը պատրաստ է, մյուս 5-ը՝ ընթացքի մեջ: Հիշատակված ֆիլմերից մեծ մասը հասանելի են հետևյալ հղմամբ:

 

Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Ընտրված 10 մասնակցին կընձեռվի հնարավորություն իրենց հեղինակած նախագծերը ներկայացնելու միջազգային ժյուրիին:

 

Լավագույն նախագծին Եվրամիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:

 

Աշխատաժողովի ընթացքում կցուցադրվի նաև ՀԹԿՊ-ի կողմից օժանդակություն ստացած մի քանի ֆիլմ:

Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր