Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Դրամաշնորհային ծրագրի ընտրության արդյունքները հայտնի են
23.07.2014
Հայտնի են դարձել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընտրության արդյունքները։

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի ընտրության արդյունքները, որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:

 

Այս նպատակով կոնսորցիումը 2014թ.-ի մայիս ամսին հայտարարեց դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները հնարավորություն ունեին առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը։

 

Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 57 առաջարկներ էին ստացվել, որոնցից 34 առաջարկ՝ Հայաստանից և 23 առաջարկ`Թուրքիայից։

 

Գնահատման հանձնաժողովը, որը բաղկացած էր կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կողմից նշանակված ներկայացուցիչներից, մանրակրկիտ գնահատել է բոլոր ստացված հայտերը՝ առաջարկներ ներկայացնելու հրավերի չափանիշներին համապատասխան։

 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ գնահատման հանձնաժողովը ֆինանսական աջակցություն ստանալու համար երաշխավորել է 7 հայտատուների, չորսը՝ Հայաստանից և երեքը՝ Թուրքիայից, իրենց գաղափարները իրականացնելու համար, որոնք միտված են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի իրագործմանը։

  • «Դեմ առ դեմ» ԻՄեՋԷ հեռուստատեսություն (Թուրքիա)

  • «Բնակարանային նոր լուծումներ Վանում երկրաշարժից տուժածների համար» Ուրբան հիմնադրամ (Հայաստան)

  • «Ժամանակի փայլը» Նար Ֆոտոս (Թուրքիա)

  • «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների հարթակ» Ըրթ (Երկիր) ասոցիացիա (Թուրքիա)

  • «Թուրքիայի կին ռեժիսորների ֆիլմերի ներկայացում ԿԻՆ փառատոնում» Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ ԼԻԶԱ  (Հայաստան)

  • «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև մշակութային կապերի հիմնում» Ֆորում Թատրոն (Հայաստան)

  • «Ճակատագրով հարևանները» Լրագրողներ հանուն ապագայի (Հայաստան)

Կոնսորցիումը կաջակցի հաղթող նախագծերի հրապարականությանը և շրջանառությանը։ Դրամաշնորհ ստացած կազմակերպությունները (անհատները) կընդգրկվեն կոնսորցիումի կոնտակտների բազայում և կստանան ծրագրի վերաբերյալ նորություններ, ինչպես նաև կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների հրավերներ։

 

Կոնսորցիումը կտարածի դրամաշնորհ ստացած կազմակերպությունների (անհատների) իրականացրած ծրագրերի արդյունքները՝ ծրագրի եռալեզու կայքի միջոցով:

 

Մինչ այժմ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 200,000 եվրո կազմող ընդանուր բյուջեից 130,000 եվրո գումարի չափով ֆինանսավորում է իրականացվելու վերը նշված 7 ծրագրերի համար։ Դրամաշնորհային ծրագիրը կշարունակի երկու երկրների անհատներին և կազմակերպություններին 5,000 եվրոյից սկսած մինչև 30,000 եվրո գումարի չափով դրամաշնորհներ տրամադրել։

 

Բոլոր հետաքրքրված անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մինչև 2014թ.–ի սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում հանդես գալ իրենց ծրագրային առաջարկներով։

 

Հայտատուները 2014թ-ի հոկտեմբեր ամսին կոնսորցիումի կողմից կստանան ծրագրային առաջարկների դիտարկման արդյունքները։ Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

 

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

 

-Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով


-Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով


-Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]:


Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին:


Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ` [email protected]):

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, [email protected]):

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր